Սոչիում Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Բելառուսի եւ Ռուսաստանի համատեղ գործողությունները, ինչպես նաեւ՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը «Բելառուս 1» հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցի ժամանակ:

«Այնուհետեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով մենք անդրադարձել ենք ՀԱՊԿ-ի հարցերին եւ Խաչատուրովի կալանավորմանը Հայաստանում: Մեր դիրքորոշումը հստակ եւ հասկանալի է: Մենք ժամանակին այլ թեկնածուներ ենք առաջարկել: Այդ ժամանակ մեզ չլսեցին»,- ասել է Լուկաշենկոն:


Նա տեղեկացրել է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները «ավելի խորն են նայել այս հարցին՝ Հայաստանի նոր ղեկավարության տեսանկյունից՝ այն քաղաքականության, որ վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: «Մենք քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ում եւ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները, гործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները»,- ասել է Բելառուսի նախագահը: