Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Գումի շուկայի վաճառողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում շուկայում դիվարոեցին ծափահարություններով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր այցի նպատակն է՝ ծանոաթանալ գյուղմթերքի գներին, քանի որ ահազանգեր կան, որ գներն աճել են. «Ցանկացած նաեւ պատճառների մասին լսել»:
Փաշինյանը զարմացավ, որ մի տեղ լոլիկը 400 դրամով են վաճառում, մեկ այլ վաճառող՝ 700-800 դրամով: «Առեւտուրն, ասում են ընկել է, ինչի՞ է ընկել»,-հարցրեց Փաշինյանը, ինչին վաճառողներից մեկն արձագանքեց. «Շատ է ընկել: Պատճառն այն է, որ առջեւում սեպտեմբերի 1-ն է, եւ մարդիկ դպրոցական պարագաներին են ավելի շատ փող տալիս»:
Փաշինյանը նկատեց, որ փաստորեն ամեն տարի այս սեզոնին առեւտուրը պակասում է. «Բայց մեկ է, այս տարի պոմիդոր, վարունգը, բադրիջանը թանկ են»:
«Տաօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ եւ վարունգ է հայտնվել շուկայում, որովհետեւ այս սեզոնին պետք է դաշտի բանջարեղեն լինի: Գնագոյացման վրա ազդելու խնդիր չի դրված, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ հատվածում պետք է փորձել գները նվազեցնել: Օրինակ, խնձորը կայուն վարքագիծ է դրսեւորում, ընդունելի գին է միշտ ունենում: Վերջին տարիներին խնձորի այգիների մեխանիզմ է ձեւավորվել եւ շուկան կարգավորում է գինը»,-ասաց վարչապետը: