Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցներին փոխադարձության սկզբունքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը սլովակյան «Պրավդա» թերթի հետ զրույցում։

Նա նշել է, որ «վաշինգթոնյան իսթեբլիշմենթի որոշ ուժեր ռուսաֆոբ հիստերիա են բարձրացնում եւ փորձում են արգելափակել երկկողմ հարաբերություններում ցանկացած դրական զարգացում: Պատահական չէ, որ Հելսինկիում կայացած հանդիպումից անմիջապես հետո Դ. Թրամփը հայտնվեց հակառակորդների քննադատության տարափի ներքո, իսկ Կոնգրեսում սկսեցին մեր երկրի դեմ ուղղված նոր նախաձեռնություններ պատրաստել»:


«Չնայած երկխոսության պատրաստակամության մասին ամերիկացիների հավաստիացումներին, մենք դեռեւս բախվում ենք անբարյացակամ քայլերի, որոնք լարում են առանց այդ էլ բարդ իրավիճակը մեր հարաբերություններում: Այսպես, օգոստոսի 8-ին հայտարարվեց հակառուսական նոր միջոցառումների մասին`«Սկրիպալների գործին» մեր ենթադրյալ ներգրավվածության պատրվակով: Եվ մեզ ընթացում սկսեցին սպառնալ ճնշման հետագա ուժեղացմամբ, եթե չհամոզենք ԱՄՆ-ին, որ քիմիական եւ կենսաբանական զենք այլեւս չենք օգտագործի: Նման պահանջներին դժվար է լուրջ վերաբերվել:Դրանք հատկապես տարօրինակ են, եթե հաշվի առնենք, որ մենք, ի տարբերություն Միացյալ Նահանգների, լիովին ոչնչացրել ենք մեր քիմիական զինանոցը: Եվ դա հաստատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից»:

«ՌԴ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելու փորձերը անհեռանկարային են: Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք բաց լինել Վաշինգթոնի հետ նորմալ եւ փոխադարձ հարգանքի, միմյանց շահերի վրա հիմնված հարաբերությունների համար»,-հավելել է Լավրովը։