Դեն Բիլզերյանը հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ Սիրուշոյի հետ մեկնեց Արցախ՝ Ստեփանակերտ։
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները Դեն Բիլզերյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող «Տատի Պապիի» հուշարձան, եղել է զինվորական հրաձգարանում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ Շուշիում:
Բիլզերյանին ուղեկցում է նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան:
Պոկերի արքան ոչ մի պաշտոնական հանդիպում չի ունեցել: Այժմ Դենն իր ողջ խմբով գնում է ճաշելու, իսկ հետո եթե ժամանակը բավականացնի կայցելեն նաեւ Շուշիում գտնվող Հունոտի կիրճ առավել հայտնի որպես «Զոնտիկներ»:
Երեկոյան Բիլզերյանը կվերադառնա Երեւան, եւ հնարավոր է, որ մասնակցի փակ երեկույթին, որը տեղի է ունեն
ալու Երեւանի բացօթյա լողավազաններից մեկում: Գիշերը նա կմեկնի Թայլանդ: