Ժողովուրդ թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ վնասազերծված անձը որոշ մանրամասներ է պատմել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, թե ինչու է մտել նրա առաձնատուն:
Ըստ մեզ հասած լուրերի` վնասազերծված անձը հայտնել է, եթե ինքը ասի, թե ով է եղել իրեն պատվեր տվող անձը, ապա իրեն բերդում կխփեն, դրա համար չի կարող ասել: Մեզ հասած լուրերի համաձայն` ընտանիքի անդամների բոլոր հորդորները, խնդրանքները, որ նա ասի, Հովհաննես Ռիժենկոն հրաժարվել է խոսել»: