Վերջին շրջանում Արցախ կատարած երկու այցելությունները երևի հիվանդանոցի դուռն են հասցրել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևին։ Նախ Դեն Բիլզերյանը հետո Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը այցելեցին Արցախ։

Սրանից հետո ադրբեջանական կողմը սկսեց դառնալ անկառավարելի ու պաշտոնապես տարածվող հայտարարությունները նման էին բամբասկոտ և նախանձ մարդու խոսակցությունների։

Գաջիևը, բացի այն որ անիմաստ հայտարարություն է տարածում, նաև իր երկրի քաղաքականության պատճառով վիրավորում է Եվրախորհրդարանի պատգամավորին, անվանելով նրան՝ ծաղրածու, իսկ կատարած քայլը ՝ կրկեսային ներկայացում։ Նման կերպ է արտահայտվել նաև Բիլզերյանի այցի մասին։

Գաջիևի նման ծաղրածուն այնքան է խառնվել իրար , որ արդեն խորհդարանի պատգամավորի է վիրավորում։ Լավ է, որ այսպես շարունակվի սա շուտով կհայտնվի հոգեբուժարանում։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան