«Վարչապետը կարող է իր կողմից կատարված հանցագործությունը սեփական ժողովրդի առաջ որակել որպես հիմարություն», բայց իրեն թվում է, թե դրանով պրծնելո՞ւ է. սխալվում է. Ես կարծում եմ, որ հասարակության մեծ մասը սա հիմարություն չի համարում, եւ համոզված եմ, որ վարչապետին առաջիկայում ոչ այնքան հաճելի անակնկալներ են սպասվում»- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով օֆշորային սկանդալի մասին Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե «թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվում եք հիմարություններով»:
Իրեն թվում է, թե դրանով պրծնելո՞ւ է. սխալվում է. Զուրաբյանը Տիգրան Սարգսյանի մասին
