Դերասանուհի, գրող եւ երգերի խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանն իր հետեւորդներին հաճախ է ներկայանում հետաքրքիր ֆոտոշարքերով: Գայանեի նոր ֆոտոշարքը եւս բացառություն չէ. այն ոչ միայն հետաքրքիր է, այլեւ համարձակ:) Լուսանկարների հեղինակը Խանդութ Պարույրյանն է:
Դերասանուհին իր նոր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին, նաեւ շարունակել մեր կողմից առաջարկված անավարտ մտքերը:
Երբ գալիս է սեպտեմբերը, ես... կարոտում եմ դպրոցը:
Աշունն ինձ բերում է...արեւի կարոտը:
Ինձ կարող է նեղացնել...երբ մարդկային հարաբերություններում չկա պարզություն եւ բարություն:
Ես բարկանում եմ...քաղքենի մարդկանցից:
Լուսանկարներում ցանկացել եմ ցույց տալ...իմ ներսի խաղաղությունը:
Երբեք հանրային չեմ դարձնի...այն, ինչ նեղանձնական է:
Երբեք չեմ ների...Չկա այնպիսի բան, որ երբեք չեմ ների, պարզապես կան բաներ, որ երբեք չեմ մոռանա:
Ինձ կարող է ժպիտ պարգեւել...իմ զարմիկը՝ Արամիկը:)
Իմ սիրտը կարող է գերել նա, ով...իրականում հասկանում է, թե ինչ է նշանակում իմ սիրտը:
Ես սկսում եմ գրել, երբ...չեմ գիտակցում այդ պահին, որ գրում եմ՝ խոսքը բանաստեղծությունների մասին է, իսկ երգերի խոսքերն, առհասարակ, գրում եմ, երբ երաժշտությունն ինձ ստիպում է գրել:
Մարդկանց բնավորությունից կջնջեի...նախանձը:
Ամեն առավոտ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում...իր սիրո համար. երբեմն չի ստացվում, բայց երբեմն կարողանում ես զգալ, թե ինչքան շատ է քեզ Աստված սիրում: Ոչ միայն առավոտյան՝ ամեն քնելուց առաջ, ամեն օր, ամեն պահ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ Նա կա: