Սանկտ Պետերբուրգում շարունակվող Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարի չորրորդ խաղում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով ուժեղ է գտնվել Ղրղզստանի թիմից՝ տանելով առաջին հաղթանակը: Հայկական թիմին կամային հաղթանակ են բերել գերմանական «Գրոյտեր Ֆյուրտի» կիսապաշտպան Գեղամ Կուրբաշյանի ու Արման Ղազարյանի գոլերը:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի 5-րդ տեղի համար հանդիպում եւ սեպտեմբերի 9-ին կմրցի Մոլդովայի թիմի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ 3 խաղերում Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել էր Լիտվային (0:1), Մոլդովային (1:4) եւ Ռուսաստանին (0:2):