Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ «Իմ Քայլը» դաշինքը քայլերթ է անցկացնում Էրեբունի վարչական շրջանում: Այն մեկնարկել է Տիգրան Մեծ պողոտայից:

Նշենք, որ երեկոյան ժամը 18.30-ին «Իմ քայլը» դաշինքը Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում հանրահավաք է անցկացնելու, որտեղ ելույթ կունենան քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը եւ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը: