«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։
Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել և բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։ Եթե խնդիրը «սորոսյան» և առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ՝ այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։
Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչև հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: