Խոյ. Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնելու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար՝ կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը:
Ցուլ. Չնայած օրվա պատկերը, ընդհանուր առմամբ, այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ հաջող պահերը բացառված չեն: Այսպես, առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի:
Երկվորյակ. Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդիր հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը:
Խեցգետին. Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել՝ անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն: Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելը ավելի հեշտ է, քան՝ տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն:
Առյուծ. Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում՝ հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ՝ ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:
Կույս. Իրեն զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա, և բավական մեծանում է կոնֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը, որոնք վերջնակապես կարող են խզել ձեր հարաբերությունները: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները։
Կշեռք. Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր իմիջին, ձգտում եք անզուգական երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ միանգամայն հաջողվում է: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել: Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը:
Կարիճ. Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում և՝ հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պահանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան: Մանր գործերը արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի: Սակայն ձգտեք գերջանքեր չթափել՝ հոգնածությունը կարող է սխալների պատճառ դառնալ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ:
Աղեղնավոր. Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը, սակայն առանց դրա դուք ուղղակի չեք կարող հասնել որևէ դրական արդյունքի: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Ձեզ նաև շատ հեշտ է ամեն տեսակի կասկածելի ու վտանգավոր նախագծերի մեջ ներքաշելը: Հիշեք, որ ցանկացած արվելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և երբեք չկայացնել որոշումներ՝ շրջապատի ազդեցության տակ:
Այծեղեջյուր. Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից՝ այսօր դա միգուցե սեփական-ը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է: Դուք մտածում եք չափազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսակությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին։
Ջրհոս. Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմածությունները, հարթել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները: Երբեմն դուք գնում եք մեծ զիջումների, սակայն ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վզին նստել: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն:
Ձկներ. Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը՝ որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կարելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամկետ նախագծեր: Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար: