Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը «Մենք օգնում ենք երեխաներին» կարգախոսով մասնակցել է Բեռլինի 45-րդ մարաթոնին:
Հիշեցնենք, որ Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում եւ պարտության է մատնել դանիացի Պատրիկ Նիլսենին World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար: Աբրահամն իրավունք է ստացել պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: