Մասիս լեռան լանջին մեծ հրդեհ է բռնկվել, սակայն այրվող օջախները հեռու են հայ-թուրքական սահմանից: 

«Հրդեհը մեր երկրի սահմանում չէ եւ, բնականաբար, չենք կարող ինֆորմացիա տրամադրել դրա առաջացման պատճառների եւ ծավալների վերաբերյալ: Կարող ենք ասել միայն, որ հրդեհի այրվող օջախները հեռու են Հայաստանի սահմանից»,- նշեց Սաթենիկ Ասիլյանը:


Նշենք, որ Մասիս լեռան լանջին բռնկված հրդեհ տեսանելի է անգամ Երեւանից: