«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց 14 մրցաշրջան անընդմեջ գոլ խփել Չեմպիոնների լիգայում: Այդպիսի նվաճում ունի նաեւ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, իսպանացի Ռաուլը:
Հոլանդիայի չեմպիոն «ՊՍՎ Էյնդհովենի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ 8-րդը Չեմպիոնների լիգայում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Չեմպիոնների լիգա. B խումբ, առաջին տուր
«Բարսելոնա» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 4:0 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 31, 77, 88, Ուսման Դեմբելե, 75
Հեռացում՝ Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), 79, երկրորդ դեղին քարտ