««Նիկոլը մենակ չարեց հեղափոխությունը»…
«մենք ենք արել հեղափոխությունը»…
և այլ այս կարգի բոլորիս հասկանալի արտահայտություններ կարդալիս հիշում եմ կենցաղային մեկ անեկդոտ»:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Մեկը ռեստորանում ձիթապտուղ է պատվիրում, փորձում է պատառաքաղով բռնել՝ հատիկները «փախչում են»:
Մի քանի անհաջող փորձերից հետո կանչում է մատուցողին և դժգոհում՝
-«էս ինչ եք բերել, չեն բռնվում»:
Մատուցողը պատառաքաղով հանգիստ «բռնում« է ձիթապտղի հատիկը և ուտում:
Այցելուն՝ մի փոքր «նեղացած»
-«հա դե, ես հոգնեցրի, Դուք «բռնեցիք»:
Հիմա մենք ենք՝ շատերս «նեղացել ենք», որ մենք տարիներ շարունակ տարբեր ձևերով «հոգնեցնում էինք» այս ու այն կողմ «փախչող» հեղեփոխությունը,
Նիկոլն եկավ ու «վերցրեց»:
Կարողացա՞վ, հմու՞տ էր, թե երկրում իսկապես հեղափոխական իրադրություն էր հասունացել, այսինքն՝ մեր ճնշումներին նաև «վերիններն» այլևս չէին կարող դիմադրել: Հավանաբար՝ բոլորը միասին:»