Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ամենամսյա աղյուսակը: Հայաստանի թիմի դիրքը մնացել է անփոփոխ՝ 100-րդ տեղ (1225 միավոր): Անցած մեկ ամսում Վարդան Մինասյանի ղեկավարած թիմը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում 2:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, 0:2 հաշվով պարտվել է Մակեդոնիային:
Առաջին տեղը կիսում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիան եւ ԱԱ-2018-ի բրոնզե մեդալակիր Բելգիան: Երրորդ տեղում է Բրազիլիան: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան:
Ազգերի լիգայում Հայաստանի մրցակիցներն ունեն հետեւյալ տեղերը. Մակեդոնիա՝ 68, Լիխտենշտեյն՝ 178, Ջիբրալթար՝ 198:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաականը հոկտեմբերի 13-ին կխաղա Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի հետ: