Խոյ. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ՝ դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ՝ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը:
Ցուլ. Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:
Երկվորյակներ. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:
Խեցգետին. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և՝ ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:
Առյուծ. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:
Կույս. Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները՝ անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը։
Կշեռք. Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել՝ դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;
Կարիճ. Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում՝ պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ՝ շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում՝ մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում
Աղեղնավոր. Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը: Այսօր ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս՝ դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել՝ դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:
Այծեղջյուր. Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը՝ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:
Ջրհոս. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև՝ օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:
Ձկներ․ Այսօր խորհուրդ չի տրվում կարեւոր որոշումներ կայացնել։ Օրն ավելի հարմար է ներանձնական մտորումների մեջ անցկացնել, կամ զբաղվել հանգստով եւ կազդուրմամբ։ Կարող եք այցելել մարզասրահ կամ սպա սալոն։ Ուշադրություն դարձրեք այսօրվա սննդակարգին։ Երեկոյան կարող եք դուրս գալ մաքուր օդին զբոսնելու։ Հնարավոր են անակնկալ ծանոթություններ։