Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ի մեղադրանքներին, որը ուղղված է եղել Ադրբեջանին՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին, խախտում է իր պաշտոնական լիազորությունները և դուրս է գալիս կազմակերպության մանդատից: Հայաստանի քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ և կողմնակալ է և հակասում է կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշմանը, բացառությամբ Հայաստանի, հակամարտության վերաբերյալ », - ասվում է ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յու․ Խաչատուրովը հայտարարել է՝ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև դրան սահմանակից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծության հաճախակի դարձած դեպքերի առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի»:Հայտարարության տեքստը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան