«Ակտոբեի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, sports.kz-ի վարկածով:
«Մարկոսը ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլեւ բազմաթիվ սուր փոխանցումներ կատարեց թիմակիցներին»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Ակտոբեն» տանը 3:1 հաշվով հաղթել է «Տոբոլին»: Ամբողջ հանդիպումն անցկացրած 33-ամյա Պիզելին խփել է երկու գոլ եւ 17 գոլով ռմբարկուների մրցավազքի առաջատարն է: