Սուրիկ Խաչատրյանն, ինքը հակված չէ մարզպետ լինել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր նշանակմանը նույն պաշտոնում:
«Դեռ չենք որոշել, որ մարզպետարաններում պետք է պաշտոնանկություններ լինեն», - նշեց Գ. Սահակյանը, հավելելով, որ ամեն ինչ ուսումնասիրության փուլում է և այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նրա խոսքերով, ուսումնասիրվում են կառավարության տարբեր ոլորտները և, եթե կան չարաշահումներ, դեռ պարզ չէ, թե ով է դա իրականացրել: