«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները խոսելով փողոցային պայքարի իրենց պատրաստվածության մասին՝ նկատի ունեն հանրահավաք կազմակերպելու մտադրությունը: Որոշ ՀՀԿ-ականներ համոզված են, որ ի պաշտպանություն գործող խորհրդարանի՝ իրենք կարող են հանրահավաք կազմակերպել ցույց տալու համար, որ ներկա խորհրդարանը ևս ունի հանրային աջակցություն և լեգիտիմություն:

ՀՀԿ-ականները մտադիր են այդ հանրահավաքը կազմակերպել հոկտեմբերի 15-ին: Միայն թե դժվար է պատկերացնել, թե բացի ՀՀԿ-ական պատգամավորներից և նրանց ընտանիքի անդամներից, էլ ով կմասնակցի այդ հանրահավաքին և ինչ զավեշտալի միջոցառում կստացվի արդյունքում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: