Մշակույթի նախարարությունում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ից մշակույթի նախարարությում տեղի կունենան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի թեկնածուներին նվիրված լսումները:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ լսումների արդյունքը կամփոփվի մեկշաբաթվա ընթացքում, որից հետո կհայտարարվի Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի անունը:
Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո: վերջինս մահացել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը։ Նա ավելի վաղ նշել էր, որ թեկնածուները շատ են: Մասնավորապես, թեկնածուներից է Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ նույն թատրոնից դերասանուհի, բեմադրիչ 25-ամյա Նորա Գրիգորյանը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը: Նրանց միջեւ լուրջ պայքար է ընթանում: