Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․
ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ֊ի մասին է։ Բացի դրանից մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, ինչպես նաեւ սպասվող ընտրությունների ժամանակ կեղծիքների համակարգումը։
բ․ ՀՅԴ֊ն էնքան աջ֊ձախ արեց, որ չնկատեց, ոնց դուրս մնաց քաղաքականությունից ՀՀ տարածքում։
գ․ Նիկոլը ցույց տվեց, որ մեկ ժամում կարող է մոբիլիզացնել շատ մեծ եւ ուժային գործողություններին պատրաստ զանգված։
դ․ Պարզվեց, նախագահից լիքը բան կախված է․ օրենքը կարող է չստորագրել։ Տեսնենք, ինչացու է մեր նախագահը։
ե․ Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, իր սցենարում տասնվեց օր անորոշություն է լինելու, եւ դա լինելու է հասարակության բեռը։
զ․ ԱԺ պուրակը էսօրվանից քաղաքացիների համար բաց է։