Երեկ օրվա ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ զրուցելու արդյունքում հասկացա, որ ժողովրդի մեծ մասը վախենում է ոչ թե տարբեր կուսակցությունների գործողություններից, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից։
Մարդիկ իրականում չեն հասկանում, թե ինչի՞ համար էր ԱԺ-ում հենց այս շրջանում նման քվեարկություն դրվում։ Պատգամավորները շատ լավ հասկանում էին, որ դրան դեմ է լինելու ժողովուրդը։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչը կարող էր ստիպել քաղաքական ուժերին նման անհեռանկար քայլի գնալուն։
Շատերը նույնիսկ կասկածում էին, որ այս ամենը ծրագրված է հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի նա հրաժարական տա ու դրանից հետո իրենք կարողանան այդ կերպ պայքարել Փաշինյանի կառավարության դեմ։ Ոչ մի նորմալ մարդու ուղեղով այլ տարբերակ կամ արդարացում չի անցնում։
Ժողովուրդն էլ իր հերթին վախենում է այդ հրաժարականից։ Ի՞նչ կլինի, եթե հրաժարականից հետո ամեն ինչ այլ սցենարով գնա։ Ոչ մեկ դրա պատասխանը չգիտի։ Կամ գիտեմ, բայց չեն ցանկանում անգամ դրա մասին մտածեն։