Հայաստանի տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրեւ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 5-ի ցերեկը եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,
Կոտայքի լեռներում՝ 0+4, ցերեկը` +12+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +18+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,
Լոռիում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +12+16,
Տավուշում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +19+21,
Արարատում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+23,
Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +12+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +13+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +7+12,
Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +12+15: