«Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել է 2016 թվականին ՊՊԾ Երևանի գնդի գրավման գործով, իսկ 2018 թվականի օգոստոսի 17-ին, դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել կալանքից: Արայիկ Խանդոյանը պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով: Սակայն ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի՝ հրաժարվել է պարգևներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/89880.html