Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Պետրոս Ավետիսյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել են Ջիբրալթարի թիմի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով: