ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայում հոկտեմբերի 16-ին կանցկացվի չորրորդ տուրի վերջին խաղային օրը:
D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի խմբի առաջատար մակեդոնացիներին, որոնց առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով: Խմբի մյուս խաղում Լիխտենշտեյնի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարի թիմին, որը 3 օր առաջ Երեւանում նվազագույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին՝ տանելով առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:
Երրորդ տուրից հետո մակեդոնացիները 9 միավորով գլխավորում են չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը A դիվիզիոնի առաջին խմբում տնային հանդիպում կանցկացնի գերմանացիների հետ:
Ազգերի լիգա, չորրորդ տուր
A դիվիզիոն
Առաջին խումբ
Ֆրանսիա – Գերմանիա՝ 22:45-ին (Երեւանի ժամանակով)
B դիվիզիոն
Առաջին խումբ
Ուկրաինա – Չեխիա՝ 22:45
Չորրորդ խումբ
Իռլանդիա – Ուելս՝ 22:45
C դիվիզիոն
Երրորդ խումբ
Նորվեգիա – Բուլղարիա՝ 22:45
Սլովենիա – Կիպրոս՝ 22:45
D դիվիզիոն
Առաջին խումբ
Ղազախստան – Անդորրա՝ 18:00
Լատվիա – Վրաստան՝ 22:45
Չորրորդ խումբ
Հայաստան – Մակեդոնիա՝ 20:00
Ջիբրալթար – Լիխտենշտեյն՝ 22:45