ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել նույնասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Պատգամավորի գրասենյակից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը։