Խոյ. Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց՝ նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում: Փորձեք սթափ վերլուծել ձեր թույլ տված սխալները՝ դրանք չկրկնելու համար: Երեկոն հաճելի լուրեր կբերի ձեզ:
Ցուլ. Ֆինանսական տեսանկյունից օրը բարենպաստ է, հնարավոր է զգալի գումարների կամ արժեքավոր նվերների ստացում: Կարելի է արվեստի գործեր, հնաոճ և ոսկերչական իրեր գնել: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից: Փոխարենը տղամարդիկ հաճույքով ամեն ինչում ձեզ կսատարեն:
Երկվորյակ. Օրվա ընթացքում պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է՝ որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց։
Խեցգետին. Օրը համապատասխանում է ինչպես հանգստին, այնպես էլ՝ օգտակար գործունեություն ծավալելուն, իսկ ենթագիտակցությունն էլ ձեզ կհուշի, թե ինչով է ավելի նպատակահարմար զբաղվել: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների՝ նվազագույն ջանքեր թափելով: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով հետագա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:
Առյուծ. Բարենպաստ օր է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ են դասավորվում ուղևորությունները, իսկ ճանապարհի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ:
Կույս. Հարմար օր է նոր դաշնակիցներ գտնելու, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ում դուք պետք է ինչ-որ կարևոր բան համոզեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Նման օրը հեշտ է սիրահարվել, ընդ որում՝ լուրջ և երկարատև: Այս ամենը միայն նպաստում են օրը ավելի հագեցած և արդյունավետ անցկացնելուն: Սա այն օրերից է, երբ առավել նախընտրելի են կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերը:
Կշեռք. Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարելի է խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր: Ռոմանտիկ ժամադրությունը լավ կանցնի՝ թողնելով անջնջելի հուշեր: Դուք այսօր անչափ հմայիչ եք և հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն ձեր նկատմամբ:
Կարիճ. Օրը գերազանց համապատասխանում է ոչ ֆորմալ շփումներին, ընկերների հետ հանդիպելուն, ռոմանտիկ ժամադրությանը: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք և դա ձեր դու կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:
Աղեղնավոր. Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում՝ էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար:
Այծեղջյուր. Դուք այսօր շատ եք ձգտում կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան խանգարում է դրական արդյունքի հասնել: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ՝ հանգամանքների ազդեցության տակ գործողությունների են դիմում, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն։
Ջրհոս. Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը, սակայն միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ համախոհները ձեզ կսատարեն ոչ միայն դատարկ խոսքերով: Կարելի է իմիջի փոփոխության հետ կապված փորձարարություններ անել: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել;
Ձկներ. Այսօր արժե նախաձեռնություն ցուցաբերել՝ քննարկման առաջ քաշել ձեր գաղափարները: Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները՝ մտածված: Դուք հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն: