«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները: Այս հարցի պատասխանը Գնահատման և թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում և կտրականապես հրաժարվում որևէ թիվ հայտնել: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները: Պետական բյուջեից վճարվող գումարների հետ կապված այսպիսի գաղտնապահության վերաբերյալ տարակուսանքին ի պատասխան՝ Իսպիրյանն առաջարկել է դիմել հաշվապահին, վերջինս էլ նախ խորհրդակցել է ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի հետ, ապա հրաժարվել է տեղեկություն տրամադրել»: