Ջիբրալթարի հավաքականի դարպասապահ Կայլ Գոլդուինը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին պատմել է Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակի մասին: Պատմական էր, քանի որ դա ՖԻՖԱ-ի դասակարգման 198-րդ թիմի առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում:
«Մեկնարկից զգացի, որ դա մեր երեկոն է: Առաջին սեյվ, երկրորդ, երրորդ, որից հետո քեզ զգում ես անխոցելի: Մեր թիմը հրաշալի խաղաց: Այդպիսի արդյունքը երազանք էր, բայց նաեւ հավատում էինք մեր հնարավորություններին:
Հետխաղյա հույզերն ու մթնոլորտը հանդերձարանում անհավանական էին: Խաղից հետո հայ երկրպագուները հոտնկայս ծափահարում էին մեզ»,- պատմել է 33-ամյա դարպասապահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ն Ջիբրալթարի թիմը Երեւանում հաղթել է նվազագույն հաշվով: Հոկտեմբերի 16-ին Ջիբրալթարը հաղթել է նաեւ Լիխտենշտեյնի թիմին՝ 2:1: