Glendalnews Press-ը հարցազրույց է կազմակերպել Սիրիահայերի օգնության հիմադրամի նախագահ Զավեն Խանջյանի և հայերի օգնության միության Արևմտյան Ամերիկայի մասնաճյուղի նախագահ Լենա Բոզոյանի հետ` մասնավորապես անդրադառնալով սիրիահայերի ներկայիս իրավիճակին:

«Հասկանալու համար, թե ինչու է Զավեն Խանջյանը ցանկանում, որ հայերը շարունակեն մնալ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի խաչմերուկում, պետք է գնալ մեկ հարյուրամյակ առաջ»,- նշում է հոդվածի հեղինակ Բրիթնի Լեվինը:

Երկու տարի առաջ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից մոտ հարյուր տարի առաջ հայերը հաստատվել են Սիրիայում Թուրքիայից բռնագաղթից հետո 1915 թվականի ցեղասպանության ժամանակ:

Աղքատ և հիվանդ հայերը ջերմ ընդունելություն գտան մեծմասամբ մահմեդական արաբների կողմից և ծաղկում ապրեցին հատկապես Հալեպում` Թուրքիայի սահմանին մոտ գտնվող քաղաքում, որը շատ է տուժել քաղաքացիական պատերազմի ժամանակ:

«Մենք ցանկանում ենք, որ հայկական համայնքը շարունակի ապրել Սիրիայում, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- նշում է Զավեն Խանջյանը:

Չնայած որ շատ հայեր պարտական են համարում Սիրիային որպես պետության, որ ընդունել է իրենց, երբ գտնվել են ծայրահեղ վիճակում, շատերը շարունակում են փախնել, քանի որ առևանգումները, տան և եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են:

«Անգամ հայերի ցեղասպանության հուշահամալիրն է վնասվել»,- նշում է Մարինե Բոզոյանը:

Սակայն Սիրիայում հայկական համայնքի պահպանման ջանքերը գնալով դժվարանում են, քանի որ պայքարը կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև նոր թափ է ստանում հատկապես Հալեպում, որտեղ հայերով ամենաշատ բնակեցված տարածքն է:

Սիրիահայերի օգնության հիմնադրամը անցած տարվանից սկսել է համագործակցել Գլենդելում գործող հայերի օգնության միության և այլ հայկական բարեգործական կազմակերպությունների հետ: Նրանք համատեղ 500.000 դոլար օժանդակություն են ուղարկել սիրիահայերին:

Մինչ հիմնադրամի հետ համագործակցությունը հայերի օգնության միությունը արդեն ուղարկել էր 100.000 դոլար Սիրիայում հայկական դպրոցների համար:

Սակայն հիմնադրամը չի տրամադրում գումար տեղափոխման ծախսերի համար, քանի որ ինչպես բացատրում է Բոզոյանը «Մենք ցանկանում ենք սիրիահայերը շարունակեն մնալ այնտեղ»:

Նշվում է, որ մինչև պատերազմի սկիզբը Սիրիայում հայերի թիվը հաշվում էր 70.000, որից 70 %-ը Հալեպում: Ինչպես նշում են լրատվական գործակալությունները նրանցից 10.000-ը տեղափոխվել է Հայաստան և Լիբանան:

Չնայած որ հայկական կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել Հայաստան տեղափոխված սիրիահայերի վիճակը բարելավելու համար, սակայն երկիրը տնտեսապես կայուն վիճակում չի գտնվում և շատերը նախընտրում են վերադառնալ Սիրիա: