Արարատի մարզում, հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արայիկ Պ.-ի վարած BMW մակնիշի 85 DՏ 500 համարանիշի եւ 37-ամյա Արթուր Ֆ.-ի վարած Mercedes մակնիշի 12 PV 111 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Արայիկ Պ.-ի ուղեւորներ 22-ամյա Տաթեւիկ Պ.-ն, 60-ամյա Անդրանիկ Պ.-ն եւ 60-ամյա Եղիզաբեթ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։


Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսին Արտաշատի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։