«Չեսլիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ կարող է վերադառնալ «Արսենալ»: Իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել «զինագործների» կազմում և եղել է թիմի ավագը, որից հետո 2011 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»:
«Իհարկե, «Արսենալը» միշտ կմնա իմ սրտում, և ես երբեք չեմ մոռանա այդ ակումբը, և ինչո՞ւ այդ դեպքում չվերադառնալ: Երբեք չգիտես՝ ինչ կլինի հետո: Ես ինձ առաջվա նման լավ եմ զգում: Սա իմ վերջին մրցաշրջանն է բարձր մակարդակում, ավելի քան 750 խաղ, բազմաթիվ մարզումներ, բայց հավանական է՝ արդեն չունեմ հնարավորություն անցկացնելու 60 խաղ մեկ մրցաշրջանի ընթացքում»,- կիսապաշտպանին է մեջբերում Daily Mail-ը:
31-աՄյա իսպանացու գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառ: