Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հնարավոր է ձերբակալվի հոկտեմբերին սպասվող ընտրություններից հետո: Այս մասին Соф Шавуа պարբերականին տված հարցարույցի ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

Իվանիշվիլիի խոսքերով ինքը անձամբ չի ցանկանում Սաակաշվիլիի ձերբակալությունը: «Սաակաշվիլին եղել է պատասխանատու անձ, ինքը անձամբ ընդունել է որոշումներ: Չեմ ցանկանում, որ նրան ձերբակալեն, սակայն բացառել ոչինչ հնարավոր չէ: Գոյություն ունի դատախազություն, դատարան և օրենք, որի առջև բոլորը հավասար են: Ես չեմ պատրաստվում նրա հետ վարել բանակցություններ»,- նշել է Իվանիշվիլին:

Վարաչապետը նշել է, որ իր կարծիքով, գործող նախագահը չի հարգում Վրաստանի օրենքները: «Նա տաղանդավոր է: Նա կարողացել է խաբել ամբողջ աշխարհը: Առաջինը, ում նա խաբել է Վրաստանի բնակչությունն է եղել: Նա հանդես է եկել որպես դեմոկրատ: Նրան աջակցել են բոլորը, սակայն հետագայում հասակցել են, որ վերջինս ստեղծում է ավտորիտար իշխանություն: Իշանությունների բռնությունները տարածվել են ամբողջ աշխարհով մեկ: Նա վերացրել է ընդդիմադիր ուժը, ծաղկում է ապրել էլիտար կաշառակերությունը: Երբ մենք եկանք իշխանության, ապա պարզ դարձավ, որ ամբողջ մասնավոր բիզնեսը ամբողջությամբ գտնվել է կառավարության ենթակայության ներքո, գոյություն չի ունեցել ազատ բիզնես: Գլխավոր դատախազը դարձել էր պետական գանձապահը, նրանք հաշվում էին քաղաքացիներից և բիզնեսմեններից հավաքած գումարը: Նա հսկել է լրատվական միջոցները, միայն մի փոքր մասն է ազատ եղել, որն էլ հենց ցույց է տվել Արևմուտքին»,- մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Իվանիշվինին նաև խոստացել է, որ անմիջապես կհեռանա քաղաքականությունից այն բանից հետո, որ Սաակաշվիլին լքի իր նախագահական աթոռը: Իր որոշումը վարչապետը բացատրել է, որ քաղաքական համակարգը պարբերաբար պետք է տեղի ունենա կադրերի թարմացում: