Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպարներն ու ոճային լուքերը:

Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ծովափից։ Նազենին իր հրապարակումը նվիրել է իր սիրուն՝ ծովին․ նա դեմքով կանգնած է դեպի ծովը, իսկ մեջքով դեպի տեսախցիկը։ Հմայիչ լուսանկարին կից հաղորդավարուհին անգլորոն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Իմ սեր»։

 

Նշենք որ ավելի վաղ հաղորդավարուհին իր Instagram-ում համարձակ լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր լողազգեստով, որի վրայից կրում էր մինչեւ ծնկները հասնող վերնազգեստ։

 

Գայթակղիչ լուսանկարին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «...և բոլորովին էլ էական չի, թե որքան է հասակդ)) կարևորը ՃԻՇՏ ռակուրսով ճիշտ լուսանկարողն է։ Հ.Գ. արևային ՊՐԻՎԵՏ!!!!! Իսկ ո՞րն է ըստ ձեզ ամենից «հարմար» կամ «գեղեցիկ» հասակը՝ կնոջ համար))»։