Հարսանյաց արարողության ամենաթեժ պահին ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել երկու հյուրերի: Այս մասին մենք իմանում ենք ռուսական «Life News» լրատվական կայքից:

Դեպքը տեղի է ունեցել այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության Խակասիա հանրապետությունում, Սայանոգորսկ քաղաքի «Պիրամիդա» ակումբ-ռեստորանում: Հարսանիքի ամենաթեժ պահին` ուշ գիշերը, երկու հյուրերի` բժիշկ Եվգենիյ Յակիմովի և ոստիկանության աշխատակից Պավել Կույդինի միջև վեճ է ծագել: Արդյունքում լեզվկռիվը վերածվել է ծեծկռտուքի, որին միջամտել են հարսանիքի մյուս հյուրերը` նույնպես իրավապահ մարմնի աշխատակիցներ:

 Ըստ ականատեսների` վիճաբանության պատճառ է հանդիսացել ընդամենը այն, որ բժիշկը, անցնելով ոստիկանի կողքով, պատահմամբ հպվել է նրա ուսին: Ինչպես նշում է «Life News»-ը, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կռվի մասնակիցներին չեն կարողացել հանդարտեցնել ո´չ ակումբի անվտանգության աշխատակիցները, ո´չ էլ հյուրերը: Ծեծկռտուքի ժամանակ ոստիկանները մարմնական վնասվածքներ են հասցրել հակառակ կողմի ներկայացուցիչներից մեկին: Դա շատ պարզ երևում է Life News-ի տեսանյությում:

Այժմ այդ գործի առնչությամբ  անցկացվում է քննություն ոստիկանության ներկայացուցիչների կողմից: Եթե ապացուցվի աշխատակցի մեղավորությունը, ապա նա կազատվի իր պաշտոնից, քանի որ կատարել է մի գործողությունը, որը կարող է  վնաս պատճառել ոստիկանների համբավին; 

Տեսանյութը` «Life News»-ի