Շվեդացի ոստիկանները  հարսանեկան արարողության ժամանակ ձերբակալել են փեսային: Այս մասին մենք իմանում ենք Lenta.ru կայքից: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը: Տղամարդը մեղադրվում է   հյուրերի ծեծի և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ:

Փեսան սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել հավաքույթի ընթացքում, որը կազմակերպվել էլ պսակադրման արարողությունից հետո: Վկաները պատմել եմ, որ նա իր շուրջն է նետել աթոռներ և այլ իրեր: Ոստիկաններին կանչել են այն բանից հետո, երբ նա բռունցքներով հարվածել է մի քանի հյուրերի, այդ թվում` հարսնացուին:

Հավաքույթի ժամանակ փեսան դեռ չպարզված պատճառով որոշեց գնալ տուն, իսկ հարսնացուն, ըստ ամենայնի, փորձել է նրան կանգնեցնել, բայց վերջինս հրել է նրան, ինչի հետևանքով հարսնացուն վայր է ընկել և հարված ստացել գլխին: Նրան հոսպիտալացրել են ուղեղի ցնցում ախտանիշով:

Այնուամենայնիվ, փեսան նստեց մեքենան և մտադրվել էլ հեռանալ, սակայն ստիպված եղավ վերադառնալ ոստիկանության գալու պատճառով:

Նա քնեց ոստիկանական բաժանմունքում, իսկ հաջորդ առավոտյան նրան ազատ արձակեցին: