Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։
Սիրուշոն իր Instagram-ում այսօր նոր լուսանկար է հրապարակել, որում սիրված երգչուհին կրկին ներկայացրել է ոճային տեսքով։ Սիրուշոն կրում է կարճ կիսատաբատ, աշնանային երկարաճիտ կոշիկներ, իսկ աշնանային լուքը լրացնում է երկար վերարկուն եւ արեւային ակնոցը։