ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կծառայի երրորդ հայազգի ամերիկացին:

Էնթոնի Բրինդիսին հաղթել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում եւ Կոնգրեսում միացել է մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշին եւ Ջեքի Սփիյերին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:


Էնթոնիի նախապապերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ նրանք բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ ծնվել է Էնթոնիի տատիկը: