Ֆինանսների նախարարության կողմից Արարատի մարզում հայտնաբերված դիզվառելիքի չարաշահումների թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
- Պարոն Բարսեդյան, ՀՔՕ-ն հաղորդագրություն էր տարածել որ քրգործ Է հարուցվել նաե Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված չա-րաշահումների համար, ավելի կոնկրետ կասե՞ք՝ ինչ պաշտոնյաների մասին Է խոսքը:
- Գյուղվարչության պետի, որը հսկողություն Է իրականացնում դիզվառելիքի բաշխման հետ կապված: Թույլ հսկողության հետ կապված որոշակի չարաշահումներ են եղել:
- Խոսքը Զոնիկ Աբրահամյանին տրամադրված դիզվառելիքի մասին է, չէ՞:
- Չէ, նրան որպես հողագործ, տրվել Է օրենքի սահմաններում:
- Խոսակցություններ կան, որ այդ բացահայտումները քաղաքական ենթատեքստ ու-նեն և ուղիղ կապ՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, դուք կապո՞ւմ եք դրանք իրար հետ, թե՞ ոչ:
- Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը չարաշահումների հետ: Իր եղբորն էլ տվել ենք դեռ իր հասանելիքից ավելի քիչ:
-Ավելի քի՞չ: Քանի՞ հեկտար հող ունի:
- Բավական շատ հեկտար հող ունի Հովիկ Աբրահամյանը, Զոնիկ Աբրահամյանը միայն 97 հեկտար խաղողի այգիներ ունի:
- Դա սեփականաշնորհման ժամանա՞կ է վերցրել:
- Իր սեփական հողամասում ինքը հողագործությամբ է զբաղվում հիմնականում: Իր բիզնեսն է:
- Իսկ բացի խաղողի այգիներից, մոտավորապես քանի՞ հեկտար հող ունի:
- Չեմ կարող ասել, հիմա պատրաստ չեմ, համակարգիչ չեմ, որ ասեմ, բայց ունի բավականին լուրջ հողեր, որովհետև, որ հաշվարկում ենք, դեռ ինքը իր հասանելիքից ավելի քիչ է ստացել:
-Ստացվում է, որ գյուղացիներն այդտեղ հող չունեն, բոլոր հողերը Աբրահամյաններին են պատկանում:
- Եթե գյուղացիները պահանջում են, մենք ըստ կարիքի տրամադրում ենք: Ուրեմն, պահանջարկ չի եղել, որ չեն ուզել:
Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: