«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան։ Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։ Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, և շուտով Հայաստանում կտպագրվի նաև հայերեն տարբերակը։ Գիրքը ծավալուն է, ներկայացված են պատմական դեպքեր՝ սկսած Սովետական Միության փլուզման շրջանից»։ Սրա կապակցությամբ լրագրող Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էս ընտրարշավի ամենադրական բանն էն է, որ էն գլխավոր մեղադրյալին բանի տեղ դնող չկա. աջուձախ

դատի է տալիս, միլիոններ է ուզում սրանից-նրանից, մի գումարտակ փաստաբան է վարձել, գիրք է «գրում» ու տպում, ոՇՇՇՇՇՇ մեկի պետքը չի։ Թող էդպես ինքն իրեն ուտելով էն բանից լինի։