Գերզգայուն մարդիկ բավականին ինտենսիվորեն են ընկալում այն ամենը, ինչը շրջապատում է իրենց․ լինի դա ձայն, հոտ, կամ որևէ այլ զգացողություն։ Նրանց տխրեցնելը կամ ուրախեցնելը բավականին հեշտ է։ Սրանք այն մարդիկ են, ովքեր «Տիտանիկ» ֆիլմից հետո ժամերով կարող հուզվել։ Այստեղ ոչ մի վատ բան չկա։ Զգայուն մարդը ինֆորմացիան ավելի վառ է ընկալում։ Ինչու՞մն է այսպիսի մարդկանց երջանկությունը։ Ինտրովերտների համացանցային խմբի ստեղծող Ջեն Գրանեմանը առանձնացրել է այն բոլոր պայմանները, որը հարմոնիայի և երջանկության պատճառ կարող է դառնալ։
Դանդաղկոտության և պարզություն
Որպես կանոն այսպիսի մարդկանց ավելի շատ ժամանակ է հարկավոր որոշումների ընդունման և առաջադրանք կատարելու համար։ Այդ իսկ պատճառով էլ զարմանալի չէ այն փաստը, որ այսպիսի մարդիկ շատ դանդաղ են պատրաստվում և հավաքվում կամ առավոտյան խանութ գնալիս կարծես օրերով են գնում։ Զգայուն մարդիկ այս ամենի մեջ են տեսնում իրենց հարմարավետությունը։
Վայր, որտեղ կարելի է հանգստանալ
Գերզգայուն մարդկանց հաճախ ինտրովերտների հետ են համեմատում։ Այս համեմատությունը տեղին է։ Նրանք նույնպես աչքի չեն ընկնում սթրեսակայունությամբ և երկար ու ակտիվ աշխատանքներին դիմակայելու ուանկությամբ։ Նրանք ստացված տեղեկությունը մշակում են բոլոր մանրունքներով։ Այս պատճառով էլ նրանց հարկավոր է մի վայր, որտեղ նրանք կարող են ազատվել իրենց ավելորդ զգացմունքներից և լարվածությունից։
Կարելի է զգացմունքները վառ արտահայտել
Զգայուն մարդը ուշադրություն կդարձնի զգացմունքների արտահայտման վրա։ Զարմանալի չէ, որ գերզգայուն մարդիկ իրենց զգացմունքները այնքնա բուռն են արտահայտում, որքան էլ ընդունում են այն։ Ցանկացած մարդու համար էլ կարևոր է խոսել սեփական զգացմունքների մասին, իսկ գերզգայուններին այն ավելի շատ է հարկավոր։ Պետք չէ այս հարցում սահմանափակել նրանց, քանի որ նրանք պետք է զգան, որ իրենց գնահատում և հարգում են։