ԱՄՆ-ի Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի չարաշահումը մեծացնում է ցրված սկլերոզի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են MedicalXpress-ում՝ մամլո ասուլիսի ժամանակ։ Մասնագետները պարզել են, որ մարդու բջիջներում աղի մեծ քանակի առկայության դեպքում Wnt ազդանշանային ուղու ակտիվացում է սկսվում։
Սա հանգեցնում է T-աձև բջիջների աշխատանքի խաթարմանը, որոնք արտադրում են ցիտոմին ինտերֆերոն-գամմա և ինտերլեյկին-10։ Այս ցիտոմիններում առաջացած անհավասարակշռությունն էլ հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի բորբոքման։
Ցրված սկլերոզը խրոնիկ իմունային հիվանդություն է, որը խաթարում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային համակարգը։ Այս հիվանդությունը հիմնականում տարածված է 15-ից 40 տարեկան մարդկանց մոտ։
Ավելի վաղ՝ հուլիսին գիտնականները պարզել էին, որ գոյություն ունի ուղիղ կապ օգտագործված աղի և մահվան վտանգի միջև։