«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում:

Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Ի դեպ, վերջինս մինչև վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն հրաժարվել է դա անել՝ հաշվելով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: