«Երկրի հեղինակությունը որոշվում է հրթիռների առկայությամբ,օլիմպիական մեդալների քանակով և նախագահի լիմուզինով»,- այս խոսքերը պատկանում են Ջոն Քենեդիի կրտսեր եղբայր Ռոբերտ Քենեդիին, որը զբաղեցրել է Ամերիկայում գլխավոր դատախազի պաշտոնը: Ամերիկացի նախագահները սկսել են օգտագործել ավտոմեքենաներ XX դարից սկսած: Ծառայողական նպատակներով ավտոմեքենան առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Տաֆտը` Ամերիկայի 27-րդ նախագահը, որը տեղաշարժվում էր White Motor կազմակերպության Model M ավտոմեքենայով, իսկ հետագայում Cadillac G մոդելով: Այսօր ծառայողական ավտոմեքենաներ ունեն անգամ ամենաաղքատ պետության ղեկավարները: Ընդ որում նախագահի և վարչապետի ավտոշարասյունը կազմում է իշխանության անբաժանաելի հատվածներից մեկը: Forbes ներկայացրել է ավտոմեքենաները, որոնցով տեղաշարժվում են համաշխահային խոշոր պետությունների ղեկավարները: 

Անգելա Մերկել Audi A 8

 Գինը 160.500 եվրո:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղաշարժվում է գերմանական Audi կոնցերնի կողմից հատուկ իր համար ստեղծված  լիմուզինով: Հայտնի է, որ A8L ավտոմեքենան իվիճակի է բարձրաստիճան ուղևորին պաշտպանել հրազենային կրակոցներից: Բացի դա հզոր շարժիչի միջոցով մեքենան կարող է փախչել յուրաքանչյուր հետապնդումից: Ավտոմեքենանան ներսից հարստացված է  շարժական գրասենյակից և մինի բարով սառնարանի հետ: 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ Citroen DS5

Գինը 40.200 եվրո

Ի տարբերություն իր նախորդի Նիկոլա Սարկոզիի, որը նախընտրություն էր տալիս Renault կազմակերպության ավտոմեքենաներին Ֆրանսուա Օլանդը որպես ծառայողական ավտոմեքենա ընտրել է Citroen DS5: Հենց այդ ավտոմեքենայով մայիսի 15-ին նա ժամանեց Ելիսեյան պալատ իր երդումնակալության համար: Մինչ Օլանդը Citroen DS-ով ճանապարհորդել է Շարլ դե Գոլը: 

Ջորջիո Նապոլիտանո Lancia Thema

Գինը 39.900 եվրո

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն նախընտրում է իտալական արտադրության մուգ կապույտ գույնի Lancia Thema ավտոմեքենան, որը ներկայացվել է 2011 թվականին Ժնևում և Chrysler 300С մոդելի կրկնօրինակն է: 

Դիլմա Ռուսեֆ 1952 թվականի արտադրության Rolls-Royce Silver Wraith

Գինը  հավաքածուի մոդել

Բրազիլիայի նախագահ-առաջին տիկին Դիլմա Ռուսեֆը ավտոտնակում կանգնացված է երկու ավտոմեքենա: Կարևոր պաշտոնական հանդիպումների ժամանակ օգտագործվում է շքեղ Rolls-Royce Silver Wraith բրիտանական ավտոարտադրության առաջին մոդելը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Ամենօրյա երթևեկության համար Բրազիլիայի նախագահը օգտագործում է զրհապատ Ford Fusion Hybrid: 

Դևիդ Քամերոն Jaguar XJ Sentinel

Գինը 110.000 դոլար

Մի քանի տասնամյակի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ծառայողական նպատակներով օգտագործում է Jaguar ավտոմեքենա: Ամեն ինչ սկսվեց Մարգարեթ Թետչերից, որը սկսեց օգտագործել Jaguar Ռենջ Ռովերի փոխարեն: 

Սի Ցզինպին FAW Hong Qi HQE

Գինը տարբեր վարկածների համաձայն 600.000-1.2 մլն դոլար

Հայրենական արտադրության ավտոմեքենաների պահանջը բարձրացնելու համար Չինաստանի կառավարությունը 2012 թվականի փետրվարին արգելեց պաշտոնյաներին երթևեկել օտար պետությունների արտադրության ավտոմեքենաներով, որոնց գինը անցնում է 28.500 դոլարը: Չնայած առանց այդ օրենքի էլ չինացի առաջնորդները նախընտրում են հայրենական արտադրության ավտոմեքենաները: Այսպես ներկայիս առաջնորդ Սի Ցզինպինը տեղաշարժվում է FAW Hong Qi HQE լիմուզինով: 

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI Renault Kangoo Maxi Z.E.

Գինը 15.600 եվրո

Եսիխիկո Նոդա Toyota Century

Գինը Հավաքվել է հատուկ պատվերով

Ճապնոիան ավտոարտադրության առաջատար պետություններից մեկն է, ուստի պատահական չէ, որ երկրի ղեկավարը առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրությանը:

Բարաք Օբամա Cadillac One

Գինը  տարբեր վարկածների համաձայն 300.000-1 մն դոլար

Վլադիմիր Պուտին Mercedes Pullman

Գինը շուրջ մեկ միլիոն դոլար