-Իմ հայրենիքը ժամանակավոր կորցրած Հայոց աշխարհի մի մասը, Արցախ աշխարհը և Հայաստանի Հանրապետությունը միասին վերցրած, դա է,- այսպես բնութագրեց իր հայրենիքը արմատներով տավուշեցի, <<Իմ քայլը>> դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրված, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Էդգար Ճաղարյանը:
Խոսելով ավանդական հայկական ընտանիքի իր մոդելի մասին թեկնածուն նշում է՝ «Մաքսիմալ շատ անդամներ՝ հայր, մայր, երեխաներ՝ որքան հնարավոր է շատ՝ յուրքանրյուրը իր տեղում, իր բարձունքի վրա»: Մեր զրուցակիցը ընտանիքում կարևորագույն արժեքը հարգանքն է համարում :
Հնչեցված հարցին՝ հայրենասիրուրթունը գեն է, թե՞ դաստիարակություն, ի պատասխան համեմատականներ տանելով հայրենսիրության, գենի և հայեցի դաստիարակության միջև, նկատելով ՝ «Գենը և դաստիարակությունը չի կարելի առանձնացնել: Հայրենսիրությունը գեն է և այդ գենը կա բոլորիս մեջ, դաստիարակությունը այդ գենը հնարավորինս ավելի է զարգացնում: Իմ զավակների մեջ արդեն իսկ ակնհայտ է հայրենասիության գենը և ժամանակի ընթացքում հուսով եմ ավելի կընդգծվի»:
Անդրադառնում է նաև մանկության տարիներին և հիշում ՝ «Այդ տարիներին Արցախյան ճակտամարտներ էր և մեզ համար խաղաղությունը հեքիաթ էր, այժմ ձգտում ենք իրական խաղաղության հասնել»:
Եզրափակելով հարցազրույցը մեջբերում է անում Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» գրքից՝ «Օտար երկիրը միշտ էլ հյուրանոց կմնա, ապրելու համար տուն է հարկավոր» և ավելացնում՝ «Մենք բոլորս, ովքեր մնում ենք այստեղ, պետք է անենք ամեն բան, որ անվերադարձ գնացողը հնարավորինս շուտ հետ դառնա Հայրենիք»: