«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի:
Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եվ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, ավազակային հարձակման պատվիրատուի ուղղությամբ որեւէ բան չի արվի:
Թե որքանով են Ղարագոզյանի մասին տրված ցուցմունքները ճիշտ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ԱԺ նախկին պատգամավորն այլեւս ողջ չէ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս պատմությունը լսելով` հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել` չհավատալով ներկայացվածին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում